Լոնդոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ հակաիսրայելական բողոքի ակցիա են անցկացրել: Քաղաքացիները կոչ են արել երկարաժամկետ հրադադար հաստատել Գազայի հատվածում:
Reuters-ի տվյալով՝ Միացյալ Թագավորության մայրաքաղաքի ոստիկանությունը նախազգուշացրել է՝ բերման կենթարկեն ռասիստական կոչեր անող ցուցարարներին: Ըստ ԶԼՄ-ների՝ արդեն կան ձերբակալվածներ:
Լոնդոնում հոկտեմբերի 7-ի էսկալացիայից ի վեր պարբերաբար զանգվածային ակցիաներ են տեղի ունենում: Ցույցեր են եղել նաև Ֆրանկֆուրտում: