Զելենսկին Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է ՌԴ ակտիվներից սառեցված եկամուտների օգտագործումը 25.11.2023 . Միջազգային

Զելենսկին Շվեյցարիայի նախագահի հետ քննարկել է ՌԴ ակտիվներից սառեցված եկամուտների օգտագործումը
		25.11.2023 . Միջազգային


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեին:

Հանդիպումից հետո Զելենսկին տեղեկացրել է, որ քննարկվել է հումանիտար ականազերծման հարցը, ՌԴ ակտիվներից սառեցված եկամուտների օգտագործումը, ինչպես նաև խաղաղության բանաձևը:

«Բարձր ենք գնահատում այն օգնությունը, որը ցուցաբերում է Շվեյցարիան Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման համար։ Շնորհակալություն մեր պետության, մեր մարդկանց մարդասիրական աջակցության համար»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։