Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կանչել է Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցյենին՝ ներողություն խնդրելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու խոսքի համար, ըստ որի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող է դատապարտվել «ույղուրների ցեղասպանության» համար։
Ղարիբաշվիլին այդ հայտարարությունն անվանել է «կտրականապես անընդունելի» և «վրդովմունք առաջացնող», որը «հակասում է Չինաստանի նկատմամբ Վրաստանի կառավարության և նրա ժողովրդի վերաբերմունքին»։ Վրաստանի կաբինետի ղեկավարը նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Զուրաբիշվիլին «խախտում է սահմանադրությունը և իր գործունեության որոշ քայլերով վնասում է երկրի պետական շահերը»։ Նա նաև հույս է հայտնել, որ Վրաստանի նախագահի հայտարարությունները չեն վնասի Թբիլիսիի և Պեկինի միջև զարգացող հարաբերություններին։
Զուրաբիշվիլին այդ հայտարարությունն արել է Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, որը չէր համաձայնեցրել Վրաստանի կառավարության հետ։