Մենք պետք է ուժեղացնենք Եվրոպայի հետագա համատեղ ջանքերը՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին. Բերբոք

Մենք պետք է ուժեղացնենք Եվրոպայի հետագա համատեղ ջանքերը՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին. Բերբոք

ԵՄ-ում Գերմանիայի պատվիրակության պաշտոնական X-ի էջում հրապարակվել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ մամուլին տված մեկնաբանությունը, որում նա ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«Մենք պետք է ուժեղացնենք Եվրոպայի հետագա համատեղ ջանքերը՝ աջակցելու խաղաղ գործընթացին։ Եվրոպական հարթակը պաշտպանում է տարածաշրջանում իրական անվտանգությունը, վստահությունը և խաղաղությունը»,- ասել է Բերբոքը։