Նոյեմբերի 23-ին կեսօրից մինչև ուշ երեկո Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, բարձր լեռնային շրջաններում հնարավոր է ձյուն, տեղ-տեղ առատ։
Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ լեռնոտ շրջաններում սողանքների և սելավների առաջացմանն ու ակտիվացմանը:
«Վրաստանի լեռնային և բարձր լեռնային շրջաններում սպասվող ձյան տեղումների, ձնահոսքի և տեսանելիության վատթարացման պատճառով ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կարող է սահմանափակվել»,- ասվում է տեղեկատվության մեջ։