ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ճակատագրին, նշել է.
«Այսօր մարդասիրական օգնություններով ինքնաթիռ թռավ Երևան։ Բեռների ծավալը 40 տոննա է, այն ձևավորվել է հայկական կողմի կարիքներից ելնելով, պարունակում է սնունդ, տաք հագուստ, շարժական էլեկտրակայան։
Նոյեմբերի 13-ին սկսվել է Ելիզավետա Գլինկայի «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից մարդասիրական բեռների բաշխման գործընթացը։ Դրանք կենցաղային էլեկտրական սարքեր են և տաք հագուստ։ Մենք ողջունում ենք Ռուսաստանում հայկական սփյուռքի ջանքերը»,- եզրափակել է Զախարովան: