Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրել

Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրել

Իրանը ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի վերջնական համաձայնագիր կստորագրի առաջիկա 2 ամսում: Հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարարությանն առընթեր Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի տեղակալ Մոհամմադ Կանադզադեն։
«Մենք բանակցություններ ենք վարել ԵԱՏՄ-ի հետ և հասել ենք փոխըմբռնման»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այս փուլից հետո այն պետք է հաստատվի խորհրդարանում:
Նա նշել է, որ ըստ այս համաձայնագրի՝ Իրանը ԵԱՏՄ երկրների հետ առևտրային ապրանքների 90 տոկոսի առևտրային փոխանակումներ կիրականացնի առանց մաքսատուրքերի։