Բելգիայի մայրաքաղաքի շրջանում և Վալոնյան Բրաբանտ կենտրոնական նահանգում նոյեմբերի 27-ին 27 դպրոց է փակվել ռումբի սպառնալիքի մասին տեղեկությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Վալոնիայի և Բրյուսելի կրթության տնօրինությունը։
Իշխանություններն ընդգծել են, որ փորձագետներն արդեն ստուգել են որոշ դպրոցներ, ստուգումները շարունակվում են։ «Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել վերջին շաբաթներին հաճախակի դարձած նման ահազանգերի և այն դժվարությունների համար, որոնցից տուժում են բոլորը, հատկապես ընտանիքները»,- ավելացրել է վարչությունը: