Պետք է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը. Տոյվո Կլաար

Պետք է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձը. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձը:
«Մենք միանշանակ կարևոր ենք համարում, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ: Մենք շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում, և այս խնդիրը պետք է լուծվի»։