Միանգամայն կիսում ենք վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ. Տոյվո Կլաար

Միանգամայն կիսում ենք վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ. Տոյվո Կլաար



«Արմենպրեսի» հետ հարցազրույցում Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շոշափել է հայ-ադրբեջանական հարաբերություններն ու իրադրությունը Հարավային Կովկասում:
Նրա խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ապա, Կլաարը նշել է, որ Եվրամիությունը պաշտպանում է այն:

«Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին՝ մարդիկ ճանապարհորդում են տարբեր սահմաններով, կա առևտուր»,-ասել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։