Թուրքիայի մի շարք շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, անձրևի պատճառով ջրհեղեղներ են գոյացել: Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան նշել է, որ Դիարբեքիրի և Բաթմանի շրջաններում 2 անձ մահացել է, 50-ը՝ վիրավորվել, դպրոցներում դասապրոցեսը կասեցվել է, չեղարկվել է ավելի քան 180 չվերթ:
Նախարարը նաև հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող Զոնգուլդակ նահանգի մոտակայքում 12 հոգանոց անձնակազմով բեռնատար նավ է խորտակվել: Նախարարը շեշտել է, որ վատ եղանակային պայմանների պատճառով հնարավոր չէ նույնիսկ փրկարարական աշխատանք իրականացնել: