ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նոր էսկալացիայի վտանգ է տեսնում Բաքվի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի պատճառով:
«Ես, ցավոք, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ծանոթ չեմ Ադրբեջանից պետական մակարդակով նման հայտարարություններին։ Մենք լսել ենք Ադրբեջանի ղեկավարության՝ բոլորովին այլ հայտարարություններ, որոնցում խոսվում է խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Այդ պատճառով կոնկրետ պարոն Փաշինյանի հայտարարությունների մասով հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը։