Թուրքիան չի բացառում այլ երկրների հետ համատեղ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

Թուրքիան չի բացառում այլ երկրների հետ համատեղ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը

Թուրքիան ներկայումս դիվանագիտական միջոցներ է օգտագործում Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն չի բացառում նաև այլ միջոցները, եթե դիվանագիտությունը ձախողվի: Այս մասին Քաթարի Al Jazeera հեռուստաալիքին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
Մասնավորապես, նախարարը նշել է, որ Անկարան ուսումնասիրել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հարցը, սակայն կարծում է, որ դա պետք է լինի «հավաքական որոշում մյուս մուսուլմանական երկրների հետ», ինչն ավելի արդյունավետ կդարձնի այդ միջոցը: Ավելի վաղ՝ նոյեմբերին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելից հետ էր կանչել Թուրքիայի դեսպանին։
Ինչպես նշել են ԶԼՄ-ները, Էրդողանն իր աջակցությունն է հայտնել ՀԱՄԱՍ-ին՝ որպես «ազատագրական խմբավորման», իսկ Իսրայելին մեղադրել է «պատմության մեջ ամենաարյունալի և դաժան հարձակումներից մեկի համար»: