Ֆրանսիան արգելում է ծխել լողափերին, օրինախախտներին սպառնում է տուգանք

Ֆրանսիան արգելում է ծխել լողափերին, օրինախախտներին սպառնում է տուգանք



Ֆրանսիան հայտարարել է լողափերին ծխելու արգելքի մասին՝ ծխելու դեմ ավելի լայն արշավի շրջանակում:
Մինչև 2024 թվականի առաջին կիսամյակը ծխելը կարգելվի նաև դպրոցների մոտ, կանաչ տարածքներում՝ որպես քառամյա «հակածխախոտային ծրագրի» մաս։
Ֆրանսիայում արդեն կա ծխախոտից ազատ 7200 գոտի: Դրանք ներառում են երկրի հարավում գտնվող անտառային տարածքները, որոնք գտնվում են անտառային հրդեհների մեծ վտանգի տակ:

Իշխանությունները դեռ մանրամասներ չեն հայտնել, թե ինչպես է կիրառվելու արգելքը կամ արդյոք խախտողների նկատմամբ տուգանքներ կկիրառվեն: