
ՆԱՏՕ-ն պետք է հստակ չափանիշներ սահմանի անդամակցության համար. Պապուաշվիլի
ՆԱՏՕ-ն, Եվրամիության օրինակով, պետք է թեկնածու երկրներին հստակ հանձնարարականներ տա, որպեսզի տեսանելի դառնա նրանց առաջընթացը դաշինքին ինտեգրվելու ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Բրյուսելում՝ Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստին։ «ԵՄ-ին ինտեգրման հարցում առաջընթացի պայմաններում կարևոր է, որ ՆԱՏՕ-ն ևս ներկայացնի մոտեցումները, որոնք վերջին շրջանում ունի Եվրամիությունը. կոնկրետ ակնկալիքներ լինեն հանձնարարականների տեսքով, որին հաջորդեն…