Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար 06.12.2023 . Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար
		06.12.2023 . Տարածաշրջան


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեղադրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ Ադրբեջանի նկատմամբ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար։
 
Երեկ Բորելը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել էր, որ վաղուց սառեցված հակամարտության ելքը Ադրբեջանը վճռեց ռազմական միջամտությամբ, ինչը մեկ շաբաթում 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել:
 
Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ ԵՄ պաշտոնյան հերթական անգամ սխալ տեսակետ է հայտնել և խեղաթյուրել իրականությունը, ինչը, նրա խոսքով, վկայում է վտանգավոր միտումների մասին։ 
 
«Միևնույն ժամանակ, Բորելի նման կեղծ հայտարարությունները խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը և Շառլ Միշելի առաքելությունը։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԵՄ ներկայացուցչին վերջ տալ նման սադրիչ հայտարարություններին»,- պնդել է ադրբեջանցի պաշտոնյան։
 
Տարածաշրջանում լարվածության համար Հաջիզադեն հերթական անգամ մեղադրել է Հայաստանին: