
Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսը դարձել է առաջին կինը, որի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Ֆրանսիական L՛Oreal կոսմետիկ կայսրության հիմնադրի թոռնուհին՝ ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Ֆրանսուազ Բետանկուր-Մայերսը, դարձել է աշխարհում առաջին կինը, որի կարողությունը գերազանցել է 100 միլիարդ դոլարը, գրում է Bloomberg-ը։ Բետանկուր-Մայերսը միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 12-րդ տեղը, տարեսկզբից նրա կարողությունն աճել է 28,6 միլիարդ դոլարով։ Նրա կարողության զգալի մասը կապված է L՛Oreal-ի՝ կոսմետիկայի աշխարհի խոշորագույն ընկերությունում նրա մասնաբաժնի հետ:…