Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 70 տոկոսը. Սամխարաձե

Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 70 տոկոսը. Սամխարաձե

Թբիլիսին և Բաքուն համաձայնեցրել են ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:
«Այժմ աշխատանք է տարվում մնացած 30 %-ի ուղղությամբ։ Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100 տոկոսն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»,- ասել է Սամխարաձեն։ Նա չի հստակեցրել, թե երբ կավարտվի սահմանազատման գործընթացը: