Ֆրանսիայի Սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևը: Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն»: Բանաձևը նաև կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ…

Read More
Հայաստանն ապրում է Ադրբեջանի մշտական սպառնալիքի ներքո. Ժան-Պիեր Ռոշետ

Հայաստանն ապրում է Ադրբեջանի մշտական սպառնալիքի ներքո. Ժան-Պիեր Ռոշետ

Ֆրանսիացի սենատոր Ժան-Պիեր Ռոշետն իր ելույթում քննադատել է ադրբեջանական գազին մեծ նշանակություն տալը: «Այն, որ ադրբեջանական գազը մեզ անհրաժեշտ է, չի նշանակում, որ մենք պետք է աչք փակենք հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վրա: Հայաստանն ապրում է Ադրբեջանի մշտական ​​սպառնալիքի ներքո: Բանաձևը կապահովի Հայաստանի անվտանգությունն ու ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանումը»,- ասել է սենատորը։

Read More
Վրաստանում Նախկին զինծառայողների կենսաթոշակն ավելանում է |

Վրաստանում Նախկին զինծառայողների կենսաթոշակն ավելանում է |

Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկություն է հրապարակում նախկին զինվորականների կենսաթոշակի բարձրացման մասին։ Գործակալության տվյալներով՝ կենսաթոշակը կբարձրանա այս տարվա մայիսի 1-ից։ 2006 թվականից հետո առաջին անգամ բարձրացվում է կենսաթոշակի (փոխհատուցման) առավելագույն սահմանաչափը բոլոր փոխհատուցում ստացող անձանց համար, և ներկայիս 560 լարիի փոխարեն այն կկազմի 1000 լարի։ Պաշտոնական պարտականությունները կատարելիս, մասնավորապես, ոստիկանության օրենքով նախատեսված կանխարգելիչ միջոցառումների իրականացման, իրավախախտումների կանխարգելման,…

Read More
ԵՄ խորհուրդն ընդլայնում է քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

ԵՄ խորհուրդն ընդլայնում է քաղաքացիական դիտորդական առաքելությունը Հայաստանում

ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել մեծացնել Հայաստանում իր քաղաքացիական դիտորդական առաքելությունը և սահմանել դրա ֆինանսական ծախսերը մինչև 2025 թվականը։ «Մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդլայնելու ԵՄ Խորհրդի որոշումը: Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում: ԵՄ կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ 2023…

Read More
Եմենի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին շարունակել հարվածները ապստամբ հութիների դիրքերին
		17.01.2024 . Միջազգային

Եմենի իշխանությունները խնդրել են ԱՄՆ-ին շարունակել հարվածները ապստամբ հութիների դիրքերին 17.01.2024 . Միջազգային

Եմենի նախագահական խորհրդի ղեկավարի տեղակալ Այդարուս Ալ Զուբայդին կոչ է արել ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային շարունակել հարվածներն ապստամբ հութիների դիրքերին, չորեքշաբթի հաղորդում է EFE գործակալությունը: «Հութիները խորացնում են հումանիտար ճգնաժամը մի երկրում, որտեղ բնակչության մեծ մասը 80% — ով կամ 90%-ով կախված է ներմուծումից»,- հայտարարել է պաշտոնյան: Նրա խոսքով ՝ «եթե էսկալացիան շարունակվի, Եմենը կրկին…

Read More
Գիվի Միքանաձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանին |

Գիվի Միքանաձեն հանդիպել է Վրաստանում Հայաստանի դեսպանին |

Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միկանաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Ըստ իրենց հաղորդագրության, հանդիպմանը կողմերը նշել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները։ <<Գիվի Միքանաձեն դեսպանին է ներկայացրել Վրաստանի և Հայաստանի…

Read More
Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո

Հայկական հարցը ֆրանսիական հարց է. Ռետայո

Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձևի շուրջ ընթացող լսումների ժամանակ բանաձևի նախագծի հեղինակ սենատոր Բրյունո Ռետայոն իր ելույթը սկսել է Անատոլ Ֆրանսի մեջբերումով. «Ինչ-որ տեղ Արևելքում մեր քույրը մահանում է»: Ֆրանսիացի գրողի այս խոսքերն ասվել են 1916 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ռետայոն այնուհետև հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ողջ հայ…

Read More
Ֆրանսիան Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր կկնքի. Մակրոն

Ֆրանսիան Ուկրաինայի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագիր կկնքի. Մակրոն

Գերմանիայից բացի՝ Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Փարիզը Կիևի հետ երկկողմ պայմանագիր կկնքի, որը նախատեսում է Ուկրաինային օգնություն տրամադրել այդ երկրի վրա նոր հարձակման դեպքում։ Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելել է, որ փետրվարին կժամանի Ուկրաինա, որպեսզի վերջնականապես համաձայնեցնի այդ համաձայնագրի մանրամասները, հայտնում է DW-ն:…

Read More
Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մումթազ Զահրա Բալոչն արձագանքել է Իրանի հարձակումներին: «Անցած գիշեր Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության անառարկելի և աղաղակող խախտումը միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների ու սկզբունքների խախտում է: Այս անօրինական գործողությունը բացարձակապես անընդունելի է և որևէ արդարացում չունի։ Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այս անօրինական գործողությանը: Հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու…

Read More
Գերմանիան 2024 թվականին կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. DW

Գերմանիան 2024 թվականին կկրկնապատկի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը. DW

Գերմանիան այս տարի ավելի քան 7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական մատակարարումների համար, հայտարարել է Գերմանիայի կառավարությունը՝ կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցից հետո։ Գերմանիայի և Միացյալ Նահանգների ղեկավարներն իրենց զրույցում «նշել են Ուկրաինային հետագա ֆինանսական, ռազմական և հումանիտար աջակցության անհրաժեշտությունը»։ Սպիտակ տան մամուլի ծառայությունը նշել է, որ երկու քաղաքական գործիչները համակարգում…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դեսպանին մեղադրել է կողմնակալության համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դեսպանին մեղադրել է կողմնակալության համար

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն անհիմն է համարել Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոյի արտահայտություններն Ադրբեջանի դատական համակարգի վերաբերյալ: «Սա անհիմն և անպատասխանատու պնդում է։ Ավելի լավ կլիներ, եթե դեսպանը կենտրոնանար ԵՄ որոշ երկրների դատական համակարգերում արդարադատության բացակայության և դաժան վերաբերմունքի վրա»,- գրել է  Հաջիզադեն՝ X-ի իր միկրոբլոգում: Նա նաև անթույլատրելի…

Read More
Չինաստանը 2023 թվականին ՀՆԱ-ի դանդաղ աճ է գրանցել, բնակչությունը կրկին նվազում է. Aljazeera

Չինաստանը 2023 թվականին ՀՆԱ-ի դանդաղ աճ է գրանցել, բնակչությունը կրկին նվազում է. Aljazeera

Չինաստանի տնտեսությունը 2023 թվականին աճել է 5,2 տոկոսով ՝ հասնելով կառավարության պաշտոնական նպատակին, սակայն աճի տեմպերի հետ կապված մտահոգությունները պահպանվում են՝ անշարժ գույքի երկարատև ճգնաժամի, սպառողների և բիզնեսի վստահության նվազման և թույլ գլոբալ աճի ֆոնին, գրում է Aljazeera-ն: Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն հայտնել է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության համախառն ներքին արդյունքի աճը 5,2 տոկոսով «մեծ…

Read More
Տրանսպորտային հաղորդակցության բացումը՝ ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում 2023 թ.

Տրանսպորտային հաղորդակցության բացումը՝ ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում 2023 թ.

ՀՀ արտգործնախարարությունը շարունակում է ամփոփել 2023 թվականին գերատեսչության գործունեությունը: «Տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացումը, որը հիմնված կլինի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության հայտնի սկզբունքների վրա, Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում ՝ գործընկերների հետ անցկացված 19 մամուլի ասուլիսի ընթացքում»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ X-ի միկրոբլոգում:

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Read More
Կատարի և Ֆրանսիայի միջնորդությամբ Գազայի հատված դեղամիջոցներ կմատակարարվեն

Կատարի և Ֆրանսիայի միջնորդությամբ Գազայի հատված դեղամիջոցներ կմատակարարվեն

Կատարի ԱԳՆ-ն երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի բնակչությանը բժշկական պարագաներ մատակարարել՝ առևանգված իսրայելցիներին անհրաժեշտ դեղամիջոցներ փոխանցելու դիմաց։ Հաղորդվում է, որ դեղորայքով և այլ անհրաժեշտ մարդասիրական բեռներով ինքնաթիռը Դոհայից բեռները կհասցնի Եգիպտոսի Էլ-Արիշ, որտեղից Ռաֆահ անցակետով՝ Գազա։ Կատարն ու Ֆրանսիան հանդես են եկել որպես միջնորդներ դեղերի մատակարարման…

Read More
Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից. Միխալկո

Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից. Միխալկո

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն հիասթափություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ: «Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներից, մասնավորապես, երիտասարդ կանանց նկատմամբ, որոնց ձեռնաշղթաներ են հագցնում դատարանի դահլիճում, նստեցնում ապակե վանդակներում կամ մերժում են մարդկային տարրական կարիքները: Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվությամբ և հարգանքով վերաբերվելու իրավունք»,- գրել…

Read More
Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև

Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև

Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայների հարաբերությամբ ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից և երաշխավորել Լաչինի միջանցքի անփոփոխ կարգավիճակը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ «Մենք կոչ ենք անում կառավարությանը՝ իր եվրոպացի դաշնակիցների հետ, դիտարկել ադրբեջանական…

Read More
Հումանիտար օգնություն` դեղորայքի դիմաց. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել
		17.01.2024 . Միջազգային

Հումանիտար օգնություն` դեղորայքի դիմաց. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել 17.01.2024 . Միջազգային

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Կատարի ու Ֆրանսիայի միջնորդությամբ համաձայնության են եկել Գազայի հատված հումանիտար օգնության ու դեղորայքի մատակարարման հարցում: Այդ մասին հաղորդում են Կատարի ԱԳՆ-ից: Համաձայնությունը ենթադրում է Գազայի հատվածի բնակիչներին օժանդակության տրամադրում` գերիներին դեղորայքի փոխանցման դիմաց:

Read More
Պահապանների կորպուսը հարված է հասցրել Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորմանը

Պահապանների կորպուսը հարված է հասցրել Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորմանը

Իրանի իսլամական հեղափոխականների կորպուսը առաջին անգամ հրթիռային հարված է հասցրել Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորմանը: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է Իրանի` իր տարածքին ուղղված հրթիռային հարվածը, նշել` ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Read More