Ֆրանսիացի սենատոր Ժան-Պիեր Ռոշետն իր ելույթում քննադատել է ադրբեջանական գազին մեծ նշանակություն տալը: «Այն, որ ադրբեջանական գազը մեզ անհրաժեշտ է, չի նշանակում, որ մենք պետք է աչք փակենք հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վրա:
Հայաստանն ապրում է Ադրբեջանի մշտական սպառնալիքի ներքո: Բանաձևը կապահովի Հայաստանի անվտանգությունն ու ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանումը»,- ասել է սենատորը։