Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից. Միխալկո

Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից. Միխալկո

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն հիասթափություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ:
«Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներից, մասնավորապես, երիտասարդ կանանց նկատմամբ, որոնց ձեռնաշղթաներ են հագցնում դատարանի դահլիճում, նստեցնում ապակե վանդակներում կամ մերժում են մարդկային տարրական կարիքները: Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվությամբ և հարգանքով վերաբերվելու իրավունք»,- գրել է դեսպանը՝ X-ի իր միկրոբլոգում: