Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մումթազ Զահրա Բալոչն արձագանքել է Իրանի հարձակումներին: «Անցած գիշեր Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության անառարկելի և աղաղակող խախտումը միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների ու սկզբունքների խախտում է:
Այս անօրինական գործողությունը բացարձակապես անընդունելի է և որևէ արդարացում չունի։ Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այս անօրինական գործողությանը: Հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Իրանի վրա։
Մենք այս հաղորդագրությունը փոխանցել ենք Իրանի կառավարությանը։ Նրանց տեղեկացրել ենք նաև, որ Պակիստանը որոշել է Իրանից հետ կանչել իր դեսպանին, իսկ Պակիստանում Իրանի դեսպանը, որն այժմ այցով գտնվում է Թեհրանում, կարող է դեռ չվերադառնալ: Մենք նաև որոշել ենք կասեցնել բարձր մակարդակի բոլոր այցերը, որոնք շարունակվել են կամ պլանավորվել են Պակիստանի ու Իրանի միջև առաջիկա օրերին»,- ասված է Պակիստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: