Վրաստանում կարող է տարածվել կարմրուկի համաճարակ |
Թբիլիսիի Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեի խոսքերով՝ քանի որ Վրաստանում կան հազարավոր չպատվաստված երեխաներ, կարմրուկի դեպքերը կաճեն։ «Տարվա ընթացքում Եվրոպայում կարմրուկի դեպքերն աճել են 42 անգամ։ 2022-ին գրանցվել է 941 դեպք, իսկ 2023-ին՝ 42 հազար։ Բարեբախտաբար, Վրաստանը դեռ չի պատկանում այս կատեգորիային, բայց լուրջ բռնկում կա հարևան Ադրբեջանում»,- ընդգծել է Չխաիձեն։…