Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին «Օրբելի» վերլուծական կենտրոնում հանդիպել է հայ փորձագետների և մտավորականների հետ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Խարազին իր ելույթում, մատնանշելով Իրանի ու Հայաստանի պատմական ու բարեկամական հարաբերությունները և դրանք խորացնելու հարցում Իրանի կամքը, անդրադարձել է Հարավային Կովկասում ընթացիկ զարգացումներին:
«ԻԻՀ-ն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և որևէ կերպ ընդունելի չի համարում աշխարհագրական սահմանների փոփոխությունը»,- նշել է Խարազին:
Նա ընդգծել է, որ Իրանը, որպես հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք տարանցիկ երթուղիները կապող հանգույց, պատրաստ է իր տնտեսական ու գիտական հնարավորությունները ծառայեցնել տարածաշրջանի զարգացմանը: