ԱՄՆ-ը պատրաստ է Թուրքիային վերադարձնել հինգերորդ սերնդի ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին, եթե հաջողվի լուծել Անկարայի կողմից ձեռք բերված ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը։ Այդ մասին CNN Türk հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։
Թուրքիան F-35-ի ծրագրից հեռացվել էր 2019 թ. ռուսական C-400 համակարգեր ձեռք բերելուց հետո:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսին խնդրել է հավանություն տալ Թուրքիային նաև F-16 կործանիչների վաճառքին: Դա տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտը վավերացնելուց անմիջապես հետո:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին