Ֆրանսիայում ֆերմերները շարունակում են բողոքի զանգվածային ակցիաները: Նրանք տրակտորներով փակել են մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Փարիզի ճանապարհները, ցույցեր անցկացրել պետական կառույցների դիմաց։
Ֆերմերները, մասնավորապես, բողոքում են, որ Ուկրաինայից էժան հացահատիկի և թռչնամսի ներկրման պատճառով մրցակցային անառողջ միջավայր է ստեղծվել: Նրանց մտահոգում են նաև գնաճը, կենսաթոշակային հարցերը, ԵՄ բնապահպանական դիրեկտիվները։
Ֆերմերները պնդում են, որ Եվրամիության «կանաչ քաղաքականությունը» «հարվածում է իրենց ֆինանսներին»:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակի ֆոնին Ֆրանսիայի կառավարությունը գյուղատնտեսական ոլորտի աջակցության նոր փաթեթ է պատրաստում: