ՀԱՄԱՍ-ի ղեկավարը հայտնել է Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկ ստանալու մասին

ՀԱՄԱՍ-ի ղեկավարը հայտնել է Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկ ստանալու մասին



ՀԱՄԱՍ շարժումը Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկ է ստացել՝ հայտնել է շարժման ղեկավար Իսմայիլ Հանիեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում հանդիպել են Եգիպտոսի, Իսրայելի, ԱՄՆ-ի հետախուզության ղեկավարները և Կատարի վարչապետը: ԶԼՄ-ների տվյալով՝ բանակցողները համաձայնության են հասել Գազայի հատվածում պահվող գերիների փուլային ազատ արձակման նոր գործարքի շուրջ: Այն ներառում է նաև ռազմական գործողությունների աստիճանական դադար և մարդասիրական մատակարարումների ապահովում։
Իսմայիլ Հանիեն նշել է, որ այժմ ուսումնասիրում են առաջարկը, առաջիկայում կարձագանքեն՝ հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի առաջնահերթությունները, այն է՝ Գազայի հատվածի դեմ դաժան ագրեսիայի դադարեցում և իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերում: Նա տեղեկացրել է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հրավեր է ստացել՝ այցելելու Կահիրե և քննարկելու փարիզյան բանակցությունների արդյունքները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է՝ ՑԱՀԱԼ-ը կանգ չի առնի, մինչև ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չոչնչացվի: