Վրացական ընդդիմադիր մի շարք ուժեր չեն ընդունում ընտրության արդյունքները

Վրացական ընդդիմադիր մի շարք ուժեր չեն ընդունում ընտրության արդյունքները

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը, իսկ հրապարակված արդյունքները հակասում են Վրաստանի ընտրությանը, հայտարարել է «Հզոր Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Աննա Դոլիձեն ճեպազրույցի ժամանակ:

«Վրացական երազանք» կուսակցությունը, երկրում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքներով, ընտրատեղամասերի 97 տոկոսի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարանում մեծամասնություն է ստանում:

«Մենք զայրացած ենք, թե ինչ է համարձակվել գրել ԿԸՀ-ն: Արդյունքները չեն արտացոլում վրաց ժողովրդի կամքը: Այդ թվերը հակասում են Վրաստանում պատմական և ներկայիս ընտրություններին»,- հայտարարել է Դոլիձեն:

Ընդդիմադիր «Միասնություն – Ազգային շարժում» և «Դաշինք՝ փոփոխությունների համար» դաշինքները նույնպես հրաժարվել են ընդունել ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ 3 018 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան»-ի օգտին քվեարկել է 1 087 801 ընտրող կամ խորհրդարանի ընտրությանը մասնակցածների 54,24 տոկոսը, «Հզոր Վրաստան՝ Լելո, Հանուն ժողովրդի, Հանուն ազատության»՝ 8,72 տոկոսը: