Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանն արդեն քվեարկել է 1,4 միլիոն մարդ

Վրաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակցությունը ժամը 15:00-ի դրությամբ կազմել է 41,62 տոկոս՝ հայտնել է են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նշվում է, որ քվեարկել է ավելի քան 1,4 միլիոն մարդ:

2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվությունը նույն ժամանակահատվածում կազմել է 36,45 տոկոս։

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մի շարք ընտրատեղամասերում խախտումներ, ծեծկռտուք և այլ անկարգություններ են արձանագրվել: ՆԳՆ տվյալով՝ Մառնեուլի շրջանում հնարավոր լցոնումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Մառնեուլի տեղամասի արդյունքները: Իմերեթի մարզում էլ ընտրողները քվեատուփ են կոտրել: