Օդեսան հայտվել է ռուսական անօդաչուների հարվածների տակ Ռյուտեի այցից կարճ ժամանակ անց. Euronews

Օդեսան հայտվել է ռուսական անօդաչուների հարվածների տակ Ռյուտեի այցից կարճ ժամանակ անց. Euronews


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Օդեսա այցից ընդամենը մի քանի ժամ անց ռուսական զինուժը հարվածել է քաղաքին։ Ռյուտեն հաստատել է Հյուսիսատլանտյան դաշինքի «անսասան» աջակցությունն Ուկրաինային։ Նա նաև ողջունել է Միացյալ Նահանգների խաղաղարար ջանքերը, որը բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի շուրջ, հայտնում է Euronews-ը։

Ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Օդեսայում վիրավորվել է երեք մարդ։ Քաղաքում հրդեհներ են բռնկվել։ Մեկ զոհ և երեք վիրավոր կա Խերսոնի գնդակոծության հետևանքով: Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի զինված ուժերի տվյալների, մեկ օրվա ընթացքում ՌԴ զինված ուժերն Ուկրաինա է ուղարկել մոտ 100 անօդաչու թռչող սարք, որից 57-ը խոցվել են։

Օդեսայում կայացած հանդիպմանը զուգահեռ, երեքշաբթի Թուրքիայում մեկնարկել է Սև ծովում անվտանգության հարցերին նվիրված երկօրյա համաժողովը։ Ռուսաստանի պատվիրակությունը ներկա չի եղել։ Մոսկվան նախկինում հայտարարել էր, որ կդադարեցնի կրակը Սև ծովում՝ պայմանով, որ չեղյալ հայտարարվեն պատժամիջոցները մի շարք բանկերի և մատակարարների նկատմամբ՝ պահանջ, որը պաշտոնական Կիևը անվանել էր մանիպուլյացիա։