Իտալիան վերահաստատել է համակողմանի աջակցությունը Ուկրաինային

Իտալիան վերահաստատել է համակողմանի աջակցությունը Ուկրաինային


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ընդունել է Իտալիայի վարչապետը: Ջորջիա Մելոնին վերահաստատել է համակողմանի աջակցությունը, որն Իտալիան ցուցաբերում է Ուկրաինայի պաշտպանությանը և ուկրաինացի ժողովրդին։

Զելենսկին հանդիպել է նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ: Իտալիայի նախագահը նույնպես վստահեցրել է, որ Հռումը կշարունակի աջակցել Կիևին: Նա նշել է, որ օգնելով Ուկրիանային՝ երկրները նպաստում են ամբողջ Եվրոպայի անվտանգության ամրապնդմանը: