Ադրբեջանում ահաբեկչական խումբ է ոչնչացվել

Ադրբեջանում ահաբեկչական խումբ է ոչնչացվել


Ադրբեջանի հատուկ ծառայությունները գործողություն են իրականացրել միջազգային ծայրահեղականների հետ կապված ահաբեկչական խմբավորման դեմ, հայտնել են պետական անվտանգության ծառայությունից:

«Գրոհայինները ահաբեկչություններ էին ծրագրել Հուսարի շրջանում և զենքով ու պայթուցիկներով ընդհատակյա թաքստոցներ էին ստեղծել։ Հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է մի քանի մասնակից, այդ թվում՝ նրանց առաջնորդը, ձերբակալվել են կասկածյալները: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: