Ֆրանսիան օրենք է ընդունել, որը թույլ է տալիս երկրին աշխատել առանց բյուջեի

Ֆրանսիան օրենք է ընդունել, որը թույլ է տալիս երկրին աշխատել առանց բյուջեի


Չորեքշաբթի Ֆրանսիայի Սենատը միաձայն քվեարկել է արտակարգ օրենք ընդունելու օգտին, որը թույլ կտա երկրին աշխատել առանց բյուջեի: Երկուշաբթի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները նույնպես կողմ են արտահայտվել այդ օրինագծին:

Հատուկ օրենքը գործադիր իշխանությանը թույլ կտա վճարել ընթացիկ ծախսերը, հարկեր գանձել և պարտք վերցնել՝ պետության և սոցիալական ապահովության ֆինանսավորման համար։ Այսպիսով՝ Ֆրանսիային չի սպառնա ամերիկյան տիպի «շաթդաունը», երբ փակվում են ոչ որոշիչ ​​պետական ​​կառույցները, և նրանց հարյուր հազարավոր աշխատողների ուղարկում են չվճարվող արձակուրդի:

Այս ընթացքում վարչապետ Ֆրանսուա Բայրուն ձևավորելու է կաբինետ, որի առաջին խնդիրն է լինելու համաձայնեցնել Ֆրանսիայի հաջորդ տարվա բյուջեն: