ԱՄՆ-ն Սիրիայից իր զորքերը դուրս բերելու ծրագիր է մշակում. NBC News

ԱՄՆ-ն Սիրիայից իր զորքերը դուրս բերելու ծրագիր է մշակում. NBC News


ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլաններ է մշակում Սիրիայից ամերիկյան ամբողջ զորքը դուրս բերելու համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության երկու պաշտոնյայի։

Նախագահ Դոնալդ Թրամփը և նրան մոտ պաշտոնյաները վերջերս հետաքրքրություն են հայտնել ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցում, ինչի հետևանքով Պենտագոնը սկսել է պլաններ մշակել 30, 60 կամ 90 օրվա ընթացքում զորքի ամբողջական դուրսբերման վերաբերյալ, ասվում է զեկույցում:

Ներկայում Սիրիայում կա ավելի քան տասը ամերիկյան ռազմաբազա, որտեղ տեղակայված է մոտ 2 հազար զինվորական։ Պենտագոնի պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանց հիմնական խնդիրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է։ Միևնույն ժամանակ, NBC News-ի աղբյուրները զգուշացնում են, որ ամերիկյան զորքերի հեռանալը սիրիացի քրդերին կզրկի աջակցությունից և կվտանգի բանտերն ու ճամբարները, որտեղ պահվում է մոտ 50 հազար բանտարկյալ, այդ թվում՝ 9 հազար արմատական ​​իսլամիստ։