Սլովակիայում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: 20 քաղաքի բնակիչներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի քաղաքականության դեմ։
	Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ Բրատիսլավայում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 60 հազարի: Ցուցարարները պահանջել են Ֆիցոյի հրաժարականը՝ մեղադրելով նրան ռուսամետ քաղաքականության համար։
	Վարչապետը, սակայն, պնդել է, որ «օտարերկրյա ուժերը» ցանկանում են «գունավոր հեղափոխություն» անցկացնել և զավթել իշխանությունը:
	Ռոբերտ Ֆիցոն նշել է, թե Սլովակիայում փորձ է արվում կրկնել Վրաստանի և Ուկրաինայի սցենարները։

 
                         
                         
                         
                         
                         
                        