Պեկինը կշարունակի աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին. Չինաստանի ԱԳՆ

Պեկինը կշարունակի աջակցել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին. Չինաստանի ԱԳՆ


Չինաստանի ԱԳՆ խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Պեկինը  կարող է կառուցողական դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում:
 
Մաո Նինգը հայտարարել է՝ երկխոսությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ կենսունակ միջոցն է:
 
«Ուրախ ենք տեսնել, որ բոլոր կողմերը պայմաններ են ստեղծում ապաէսկալացիայի համար։ Չինաստանը կշարունակի աջակցել խաղաղ բանակցություններին և պատրաստ է կապ պահպանել կողմերի հետ»,- նշել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը:
 
Լրագրողի հարցին՝ արդյոք Թրամփը քննարկե՞լ է այդ հարցը Սի Ծինփինի հետ՝ Մաո Նինգը միայն կրկնել է՝ Պեկինը պատրաստ է կապ պահպանել բոլոր կողմերի հետ: