Արևմտյան լրատվամիջոցներն արձագանքել են Պուտինի՝ «Օրեշնիկի» հետ մենամարտի առաջարկին

Արևմտյան լրատվամիջոցներն արձագանքել են Պուտինի՝ «Օրեշնիկի» հետ մենամարտի առաջարկին


Բազմաթիվ արտասահմանյան լրատվամիջոցներ, հետևելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ կապին, հատուկ ուշադրություն են դարձրել նրա առաջարկին՝ բարձր տեխնոլոգիական «մենամարտ կազմակերպել նրանց համար, ովքեր կասկածում են «Օրեշնիկի» հնարավորություններին»: Ոմանք նրա խոսքերը համարել են պատասխան «արևմտյան թերահավատությանը», մյուսները՝ «կատակ»:

Ռուսաստանի ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ ինքը մասնակցել է հրթիռի արտադրության որոշման կայացմանը, և նշել, որ հակառակորդը «Օրեշնիկը» հեշտությամբ խոցելու կամ ոչնչացնելու հնարավորություն չունի։ Այս համատեքստում Պուտինն առաջարկել է հրթիռային «մենամարտ» անցկացնել արևմտյան երկրների  հետ՝ ապացուցելու, որ ռուսական նոր «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռը կարող է հաղթել ցանկացած հակահրթիռային պաշտպանության համակարգ:

Բրիտանական Sun թերթն ու արաբական Al-Jazeera հեռուստաալիքն այն կարծիքին են, որ Պուտինն իր առաջարկով պատասխանել է «արևմտյան թերահավատությանը «Օրեշնիկի» հնարավորությունների վերաբերյալ։ Ամերիկյան Wall Street Journal թերթը համարել է, որ ՌԴ նախագահը «պարծենում է» և «հրահրում» Արևմուտքին։

Ըստ ամերիկյան NBC News հեռուստաալիքի՝ Պուտինը կատակել է, ասելով, որ կցանկանար Արևմուտքին «բարձր տեխնոլոգիական մենամարտի» հրավիրել՝ համակարգի հնարավորությունները ստուգելու համար:

Բրիտանական Daily Mail թերթն ու Associated Press-ն էլ այն կարծիքին են, որ Ռուսաստանի ղեկավարը մարտահրավերով «ծաղրել է» Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին։