Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլին Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մագրաքվելիձեի հետ միասին ստուգել են Ասպինձայում ավարտված ենթակառուցվածքային աշխատանքները։ Այս մասին տեղեկություն է տարածում Սամցխե-Ջավախքի պետական հոգաբարձուի վարչակազմը։
Նրանց տվյալներով՝ ավանում ավարտվել է երաժշտական դպրոցի և գրադարանի շենքի վերականգնումը, Գուրամիշվիլի փողոցում նոր մարզահրապարակ է կառուցվել։
«Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է երաժշտական դպրոցի շենքը, գրադարանը։ Լամինատե հատակ, գիպսաստվարաթղթե առաստաղ, դռներ և պատուհաններ, նոր աստիճանավանդակ, էլեկտրական համակարգ փոխված, բակը ասֆալտապատված։ Շենքը լիովին հարմարեցված է հաշմանդամների համար։ Ինչ վերաբերում է Գուրամիշվիլի փողոցում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրին, ապա կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան մինի մարզադաշտ, տեղադրվել են սիմուլյատորներ, կառուցվել է մանկական տարածք։ Ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորվել են տեղական բյուջեից»,- ասվում է տեղեկատվության մեջ։