Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար. Ռյուտե

Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար. Ռյուտե


Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: X-ի իր էջում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրել է.

«Դավոսում լավ քննարկում ունեցանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու մասին: Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար։ Խրախոսում եմ  Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը»: