Էստոնիայի օրենքներից մեկի փոփոխությունը թույլ կտա զինվորականներին հարձակվել վտանգ ներկայացնող քաղաքացիական նավերի վրա

Էստոնիայի օրենքներից մեկի փոփոխությունը թույլ կտա զինվորականներին հարձակվել վտանգ ներկայացնող քաղաքացիական նավերի վրա


Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հաստատել է պաշտպանության ուժերի և տնտեսական գոտու կազմակերպման մասին օրենքներում փոփոխությունները, որոնք զինվորականներին իրավունք են տալիս հարձակվել քաղաքացիական նավերի վրա, եթե նրանց գործողությունները դիտարկվեն սպառնալիք Բալթյան հանրապետության կարևոր օբյեկտների՝ կարևոր ենթակառուցվածքների, պաշտպանական օբյեկտների, նավահանգիստների և այլ կառույցների համար: Այդ մասին հայտնել է ազգային ERR հեռուստառադիոընկերությունը։ Ավելի վաղ օրենքը հաստատվել էր խորհրդարանում:

ՌԴ նախագահի օգնական, ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը էստոնական օրենքը նողկալի է անվանել և նշել է, որ անհրաժեշտ է այդ նախաձեռնությանը հակազդելու միջոց գտնել:

Էստոնիայի իշխանությունները ուրբաթ վաղ առավոտյան Էեգնա կղզու մոտ՝ Տալլինի ծոցից դուրս, ձերբակալել են նավթատար նավ, որը համարվում է Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» մաս։

Kiwala անունով նավը, որը նախկինում արժանացել է ԵՄ-ի և Կանադայի, Շվեյցարիայի ու Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին, ուղևորվելիս է եղել դեպի  Ռուսաստանի Ուստ Լուգա նավահանգիստ։
 
Նավը չունի պետական դրոշ, ինչը նշանակում է, որ այն ազատ ծովերում նավարկելու իրավունք չունի։