Նյու Օռլեանում բեռնատարը մխրճվել է Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Նյու Օռլեանում բեռնատարը մխրճվել է Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ


Նյու Օռլեանի ֆրանսիական թաղամասում բեռնատարը մխրճվել է Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ: Քաղաքապետարանից հայտնել են, որ զոհվել է առնվազն տասը մարդ, երեսուն մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։

Ականատեսները CBS News-ին պատմել են, որ վարորդն այնուհետև դուրս է եկել մեքենայից և կրակոցներ արձակել։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: