Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել


Երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 4 մարդ է զոհվել, 205 մարդ վիրավորվել է։
 
Վարորդն անմիջապես բերման է ենթարկվել: Տեղական իշխանությունը համոզված է, որ վրաերթը կատարվել է միտումնավոր, իսկ վարորդը գործել է միայնակ:
 
Հաղորդվում է, որ նա 50-ամյա հոգեբույժ է Սաուդյան Արաբիայից։ Ձերբակալված տղամարդը 2006 թվականից ապրում է Գերմանիայում, նա փախստականի կարգավիճակ է ստացել 2016 թվականին: Վրաերթն արդեն «ահաբեկչական հարձակում» է որակվել։ Նախաքննությունը շարունակվում է։
 
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցավակցություն է հայտնել տուժածներին և նրանց ընտանիքներին:
 
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն դատապարտել է տեղի ունեցածը և բռնության ցանկացած դրսևորում։