Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը

Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը


Մոսկվայի Ռյազանի պողոտայի բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը:

Լրատվամիջոցների տվյալով՝ մահացել է նաև Կիրիլովի օգնականը:

Նախնական տեղեկության համաձայն՝ շքամուտքի մոտ կանգնած էլեկտրական սկուտերի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել, որը գործարկվել է հեռակառավարմամբ։

Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ: