Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի հարցերը

Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի հարցերը


Դիվանագիտական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ և քննարկել Սիրիայում վերջին զարգացումներն ու հումանիտար իրավիճակը Գազայում։ Այդ մասին հայտնել է Անադոլու գործակալությունը:

Արտգործնախարարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, հավելել են աղբյուրները։