Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել

Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել


Երկուշաբթի հրաժարական է տվել Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլենդը: Հրաժարականը ներկայացվել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ աճող լարվածության ֆոնին, որը կապված է Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ սպասվող տնտեսական սպառնալիքի հետ:

Ուկրաինական արմատներ ունեցող Ֆրիլենդը հայտնի է իր անզիջում հակառուսական դիրքորոշմամբ։

CTV հեռուստաալիքը կիրակի հայտնել էր, որ Թրյուդոյի կաբինետում վերադասավորումներ են սպասվում դեկտեմբերի 18-ին: