Դոնալդ Թրամփը Նովրուզի կապակցությամբ նամակ է հղել Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու երկրի միջև առկա է գործակցության հարուստ պատմություն: Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին նշանակալի ձեռքբերումներ կգրանցվեն։
Թրամփն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունը ԱՄՆ գործընկեր Իսրայելին։
Թրամփը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
«Վաշինգտոնը հանդես է գալիս Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության օգտին»,- ասված է նամակում։