Ֆիդանը և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Ֆիդանը և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները


Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը:

Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները:

Նշվում է, որ նախարարները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցությունը, Սև ծովում անվտանգության հարցերը և ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու ջանքերը: Հանդիպմանը գնահատվել են նաև Սիրիայում և Գազայի հատվածում ընթացող զարգացումները: