Թրամփը կպահպանի բարձր մաքսատուրքերի որոշումը՝ միայն Չինաստանի համար․ մյուս երկրների դեպքում եռամսյա դադար կգործի

Թրամփը կպահպանի բարձր մաքսատուրքերի որոշումը՝ միայն Չինաստանի համար․ մյուս երկրների դեպքում եռամսյա դադար կգործի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է կեսգիշերին ուժի մեջ մտած բոլոր «փոխադարձ» մաքսատուրքերի եռամսյա լիարժեք դադարի մասին։ Բացառություն է կազմում միայն Չինաստանը․ աշխարհի մակարդակով երկրորդ մեծ տնտեսությունն ունեցող այս երկրի համար կպահպանվեն բարձր սակագները։ Այդ մասին հայտնել է CNN-ը։

Թրամփը հայտնել է, որ մաքսատուրքը 104 տոկոսից կհասնի 125-ի՝ այն բանից հետո, երբ Չինաստանը հայտարարել է ԱՄՆ-ի դեմ լրացուցիչ պատասխան տուրքերի կիրառման մասին։

«Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես ներկայում բարձրացնում եմ ԱՄՆ — Չինաստան առևտրային հարաբերություններում գործող մաքսատուրքը՝ հասցնելով 125 տոկոսի․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- նշել է Թրամփը՝ հավելելով, թե հուսով է՝ մոտ ապագայում, Չինաստանը կգիտակցի, որ «ԱՄՆ և այլ երկրների թալանն այլևս ընդունելի չէ»։

Միաժամանակ նա հայտարարել է, որ Չինաստանը նույնպես ցանկանում է բանակցել մաքսատուրքերի հարցով։