Շոլցի կուսակցությունը տապալվել է ընտրությունում

Շոլցի կուսակցությունը տապալվել է ընտրությունում


Գերմանիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունում հաղթանակ է տանում Ֆրիդրիխ Մերցի պահպանողական Քրիստոնյա-դեմոկրատական ​​միության (CDU) և Քրիստոնյա-սոցիալական միության (CSU) դաշինքը՝ ձայների գրեթե 29 տոկոսով, հայտնում է ZDF-ը՝ վկայակոչելով exit poll-ի տվյալները:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, երկրորդ տեղում է Ալիս Վայդելի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ ռեկորդային 20 տոկոսով, երրորդ հորիզոնականում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունն (SPD) է՝ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, որը ստացել է ձայների 16,5%-ը՝ ցուցաբերելով «պատմական վատ» արդյունք:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հաջորդում են «Կանաչները»՝ 12%-ով ու «Ձախ կուսակցությունը»՝ 9%-ով:

ZDF-ի հաղորդմամբ՝ ընտրության մասնակցությունը եղել է ամենաբարձրը 1990-ին Գերմանիայի վերամիավորումից ի վեր՝ կազմելով 83 տոկոս:

Հավանաբար Քրիստոնյա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնյա-սոցիալական միությունը (CDU/CSU) կձևավորի իշխող կոալիցիա: Այն կառաջադրի կանցլերի թեկնածուի, որը կդառնա Գերմանիայի կառավարության նոր ղեկավարը:

Խորհրդարանի կազմը կընտրվի 4 տարի ժամկետով: Այն կունենա նվազագույնը 598 պատգամավոր: