ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել

ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել


Հոկտեմբերի 28-ին Սլովենիայում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի «Բրավո» Մ-19 — «Ցրվենա Զվեզդա» Մ-19 հանդիպումը։ Գլխավոր մրցավարը Աշոտ Ղալթախչյանն է, օգնականները՝ Նարեկ Պողոսյանն ու Արման Հակոբջանյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

Նույն օրը Մոստարում՝ «Զրինսկիի» տնային մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ-ի Երիտասարդական լիգայի մեկ այլ՝ «Զրինսկի» Մ-19 — «ՊԱՈԿ» Մ-19 խաղը։ Գլխավոր մրցավարը Յուրա Մահտեսյանն է, օգնականները՝ Արթուր Գդլյանն ու Վանիկ Սիմոնյանը։